News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց 4 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով, նպաստելու են ժողովրդավարության զարգացմանը մեր երկրում։

 «Մենք տարիներ շարունակ ունենք գյուղապետեր, քաղաքապետեր, որոնք հատկապես գյուղերում, ունենալով մեծ գերդաստան, գերդաստանի շնորհիվ ընտրվում են ու սկսում է տարիներ շարունակ մեր տեսած գործընթացը՝ հողերի բաշխում յուրայինների մեջ, փողոցների անվանակոչում սեփական անձի անունով, գյուղապետի հոր անունով եւ նրանց հեռանալուց հետո որեւէ մեկն այլեւս պատասխանատու չէ դրա համար։ Հիմա, երբ պրոցեսը դառնում է քաղաքական, արդեն կա կուսակցություն, որը պատասխանատու է ցանկացած տեղ ընտրված եւ նշանակված քաղաքապետի կամ այլ պաշտոնյաների համար եւ կուսակցությունն իր հեղինակությամբ պատասխանատու է այդ ամեն ինչի համար։ Եթե կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, չի կարող ինչ-որ համայնքում ունենալ կոռուպցիայի մեջ թաթախված համայնքապետ կամ ավագանի, դրա համար զտման մեխանիզմ է գնալու, թեկնածուները մի քանի ֆիլտրով են անցնելու, առաջին հերթին՝ կուսակցությանն է, որ կուսակցության անվան հետ որեւէ խաղ չլինի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորգիսյանը։

Գորգիսյանի խոսքով՝  ընտարական կարգի պարագայում համայնքապետերին վերահսկելու մի քանի լծակ կունենանք՝ ավագանին եւ կուսակցությունը, ինչն էլ բերելու է ժողովրդավարության բարձրացմանը։

Տպել
Ամենաշատ