News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ առաջին բալիկն էր, հիմա իմ հետ պետք է լիներ եւ բժկական սխալի պատճառով է իմ երեխան մահացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Հրայր Միրզոյանը, որի նորածին դուստրը մայիսի 23-ին, ծնվելուց ժամեր անց մահացել է։

«Կինս՝ 23-ամյա Սյուզաննա Գրիգորյանը, մայիսի 21-ից պառկած է եղել Աբովյանի ծննդատանը եւ ամսի 23-ին պետք է իմ երեխան ծնվեր։ Մինչեւ այդ ոչ մի խնդիր, ոչ մի բարդություններ չեն եղել, ոչ ոք չի ասել, որ երեխայի հետ կարող է խնդիր առաջանալ։ Գիշերը 3։15-ին իմ երեխան ծնվել է՝ 3 կիլոգրամ 200 գրամ եւ 52 սանտիմետր հասակով։ Ծննդաբերությունը շատ երկար տեւեց, պարզ էր, որ ինչ որ խնդիր կա։ Սպասեցինք մինչեւ ծնունդն ընդունող բժիշկ Սլավիկ Փայտյանը գա»,- պատմեց Հրայր Միրզոյանը։

Նրա խոսքով՝ բժշկի հետ խոսելիս հասկացել է, որ խնդիրներ են առաջացել․ «Ասացի՝ ինչո՞ւ կեսարյան հատում չարեցիք, պատասխանեց, որ հարցրել եմ ձեր կնոջը, ինքը հրաժարվել է։ Ասացի, որ միայն իմ կնոջը հարցնելով չես կարող որոշում կայացնել, պետք է բացատրեիր, որ եթե կեսարյան հատում չարվի, կլինի սա կամ եթե իր ուժերով ունենա կլինի սա։ Ասացի՝ ինչի՞ց վերցրիր, որ իմ կինը կարող է իր ուժերով երեխա ունենալ, պատասխանեց՝ իր տեսքին նայելով մտածեցի ինքը կարող է: Ասացի՝ դու բժիշկ ես, մարդու տեսքին նայելով ծնունդ չեն ընդունում, գոյություն ունեն նյուանսներ, որ ըստ դրանց պետք է իրավիճակը ճիշտ գնահատես»,-պատմեց Հրայրը:

Մահացած նորածնի հոր խոսքով՝ բժիշկը հայտնել է, որ երեխային պետք է շտապօգնության մեքենայով տեղափոխեն «Մուրացան» ԲԿ․ «Իմ մոտ ահավոր վիճակ էր, գիտեի, որ խնդիր կլիներ, բայց չէի պատկերացնում, որ այսքան լուրջ պետք է լիներ։ Շտապօգնության մեքենան եկավ, բարձրացան, որ երեխայիս իջեցնեն, տեսա, որ թթվածին միացրած իմ երեխային իջեցնում են, ուղեկցող բժշկուհին հարցրեց, թե հայրն ո՞վ է, մոտեցեք, որպեսզի ստորագրություն տաք, որ թույլատրում եք երեխային տեղափոխել եւ բացատրեց, որ երեխան ծայրայեղ ծանր է, երեխայի գլուխն ինչքան կա, այդքան էլ ուռացրած է, այսինքն երեխային վակումով են հանել ու պարզ էր, որ արդեն մահամերձ տանում են իմ երեխուն»:

Նրա խոսքով՝ մինչեւ երեխային տեղափոխելը բժիշկ Փայտյանն իրեն ասել է, որ երեխան մի քանի օր կպառկի «Մուրացան» ԲԿ-ում եւ կկազդուրվի, ամեն ինչ լավ կլինի․ «Բժշկին ասացի ինչո՞ւ ես ինձ խաբում, լավ իմ երեխան եւ կինս խնդիրներ ունեին, ինչո՞ւ եք ինձ խաբում ասում երեխան լավ է։ Եթե խնդիրը ձեզանից չէ, եթե խնդիրն իմ կնոջից եւ իմ երեխայից էր, ինչո՞ւ էիք խաբում: Այսինքն, ինչ որ խնդիր կա, որ չեք կատարել եւ հիմա ուզում եք, որ ձեզ փրկեք, ուրիշ պատասխան չի կարող լինել, որովհետեւ որ մի մարդ չի խաբի, եթե ինքը մեղավոր չէ»:

Նրա խոսքով՝ ժամեր անց «Մուրացան» ԲԿ-ից հայտնել են, որ երեխան մահացել է․ «Գնացել ենք այնտեղ, սպասել ենք եւ առավոտյան ժամը 8-ին այնտեղի բժիշկը հայտնեց, որ երեխան մահացել է, բայց 8-ից արդեն շուտ մահացած էր երեխան։ Որոշել էինք երեխայիս անունը Լուսինե դնել, բայց քանի որ մահացել է, ուրիշ անունով իրեն կնքեցինք, որ հետագայում աղջիկ ունենանք իր անունը դնենք»։

Նրա խոսքով՝ ոստիկանության Էրեբունու բանում 3 գործ է հարուցվել․ «Սպասում ենք ընթացքին, դիահերձման պատասխանները կգա, նոր պարզ կլինի։ Մեղավորը պետք է պատժվի»։

Աբովյանի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սլավիկ Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչեւ դատաբժշկական փորձաքննության պատասխանները չլինեն, որեւէ մեկնաբաություն տալը սխալ կլինի։

«Պատասխանները, երբ գան, մեր ծառայողական քննությունը բնական է կանցկացնենք։ Ինչ վերաբերում է տվյալ բժշկի կողմից բժշկական գործողություններին, ամեն ինչ ճիշտ  է կատարել։ Երեխայի մահվան պատճառը, որպեսզի ստույգ լինի, այդ մարդը մեղավոր է, թե մեղավոր չէ բազմապրոֆիլ փորձաքննություն կլինի, կլինեն՝ դատական բժիշկը, հերձող բժիշկը, մասնագետներ են լինելու, իրենց եզրակացությունը տալու են, օբյեկտիվ այդ մարդիկ իրենց տվյալները տալու են»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ երեխայի ծնունդն ընդունած բժիշկը փորձառու է եւ հաստատության առաջատար մասնագետներից է․ «Բավականին փորձառու վիրաբույժ, մանկաբարձ է․ ցանկացած ծննդատանը, ցանկացած բժշկի մոտ կարող է նորածնային մահ կամ մեռլածնություն լինի, ամբողջ աշխարոհւմ է այդպես։

Օհանյանի խոսքով՝ զրուցել է բժիշկ Փայտյանի հետմ վերջինս ասել է, որ ինչ ճիշտ է եղել, այն էլ արել է։

Հարցին, թե երբ կլինի դատաբժշկական փորձաքննության պատասխանը, Օհանյանը պատասխանեց․ «Երեւի 15 օրից կգա նախնականը, բայց ավելի մանրակրկիտ հետազոտությունները մի քիչ ավելի երկարատեւ են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ