News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոսկին էժանացել է մինչեւ երկու շաբաթվա նվազագույն նիշ, քանի որ տնտեսության արագ վերականգնման հույսերն աջակցել են առավել ռիսկային ակտիվները, սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների շուրջ մտավախությունները սահմանափակել են նվազումը, փոխանցում է Reuters-ը:

Ոսկու ընթացիկ գինը նվազել է 0,32 տոկոսով՝ հասնելով մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1.705,79 դոլարի:

«Անչափ կարեւոր է, որ ոսկու գները մնան 1.700 դոլարից բարձր: Այլապես, եթե գների փոփոխությունը շարունակվի, սպեկուլյատիվ ներդրողներն ավելի շուտ կլքեն այս նավը եւ կմեծացնեն գների վրա ճնշումը»,- ասել է Commerzbank-ի վերլուծաբան Օյգեն Վայնբերգը:

«Կարելի է նշել, որ աշխարհաքաղաքական լարվածությունն իր որոշակի ավանդն է բերում եւ ներկայումս աջակցում է ոսկի գներին: Բայց մինչեւ հիմա այս իրավիճակը չի կարողացել ուժեղացնել ֆոնդային շուկայում մտավախությունները»,- ասել է նա:

Չնայած նվազմանը, ոսկու գների կանխատեսումները, որը քաղաքական եւ տնտեսական անորոշության շրջանում դիտարկվում է որպես անվտանգ ակտիվ, մնում է բարենպաստ, ասում են վերլուծաբանները:

Պալադիմումը թանկացել է 0,1 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 1.957,88 դոլարի, արծաթը՝ 0,06 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 17,11 դոլարի: Պլատինի գինն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով մինչեւ 833,15 դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ