News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմորդների ծնողներին կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները եւ կորոնավիրուսային համավարակի ժամանակ եւ զերծ մնալ քննական կենտրոններ այցերից, որտեղ անցկացվելու են ընդունելության քննությունները: Այս մասին մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ ընդունելության քննությունները չեն անցկացվելու առցանց ռեժիմով, այլ կկազմակերպվեն քննական կենտրոններում:

«Մենք ավելացրել ենք քննական կենտրոնների թիվը՝ պարետի եւ առողջապահության նախարարության պահանջներին հետեւելու համար: Այժմ դիմակներ եւ ախտահանիչ նյութեր են ձեռք բերվում: Ես ծնողներին կխնդրեի զերծ մնալ քննական կենտրոններ այցերից՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք կկարողանանք ապահով կերպով իրականացնել բոլոր միջոցառումները»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ ընդունելության քննությունների ընթացակարգերին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ