News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զերծ կմնամ որեւէ բան հայտարարելուց, որովհետեւ մեր քաղաքական թիմում նման քննարկում չունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե արտակարագ դրության ավարտից հետո Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ակնհայտ է, որ մենք մամուլում խնդիր ունենք եւ այսօր մամուլը իր մեծ մասով սպասարկում է շատ ու շատ տարբեր մարդկանց քաղաքական շահը, ուստի ամեն մի հրապարակում մեկնաբանելը սխալ է: Ձեր ասած «մամուլը» գրում էր, որ ինչ-որ մեկը մեկին ծեծել է, որ ես մտել եմ ռեստորան, ինչ-որ բան եմ ջարդել, հետո գնացել գումար եմ տվել: Ինչ ասես գրում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե խնդիր չկար, ինչու Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ նիստը ԱԺ-ում փակ արվեց, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչու է փակ արվել, բայց մենք պետք է հասկանանք, որ կառավարությունը, ԱԺ-ն կենդանի մարմիններ են, որտեղ հազարավոր մարդիկ կան, չի բացառվում, որ ինչ-որ պահի ինչ-որ պատգամավոր հրաժարական տա, մինչեւ կյանքի վերջ բոլորը չպետք է մնան իրենց տեղերում: Բայց ինտրիգ փնտրել պետք չի: Ես կարծում եմ, որ պատասխանը դուք շուտով կիմանաք, որովհետեւ նախարարն ասաց, որ անկախ նրանից, թե ով է մեղավոր, մեղավորը կպատժվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ