News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվի արվարձանում գտնվող Մարդաքյան գյուղը սարսափելի համաճարակաբանական իրավիճակի մեջ է հայտնվել: Այս մասին գրում է Turan-ը՝  հրապարակելով գյուղի վրդովված  բնակչի նամակը:

«Բանն այն է, որ «ԱԶԵՐՍՈՒ»-ն, ջրամատակարարման համակարգը անցկացնելով գյուղի մեծ մասում, «մոռացել է» կոյուղի անցկացնել: Արդյունքում, օրական հարյուր հազարավոր տոննա ջուր հոսում է բնահողի մեջ: Այս ամենի արդյունքում գյուղում «գրունտային» ջրերը աննախադեպ բարձրության են հասել: Հարյուրավոր տներ եւ հողամասեր գործնականում ջրի մեջ էինեն հայտնվել:
Խնդիրը ոչ միայն նրանում է, որ քաղաքացիների ունեցվածքին վնաս է հասցվում, այլեւ նրանում, որ մարդիկ փաստացի կոյուղաջրերի մեջ են ապրում:

Շատ բակերում ջրի մակարդակը գերազանցում է նավահանգիստների մակարդակը: Այսինքն, աղբահորերը լցվել են «գրունտային» ջրերով, որոնք ազատորեն տեղաշարժվում են հողի տակ: 

Հաշվի առնելով ջրի ազատ տեղաշարժը աղբահորերի, տների, բակերի եւ բնակչության կողմից օգտագործվող ջրհորների միջեւ՝ դիզենտերիայի եւ այլ վարակների տարածումը պարզապես ժամանակի հարց է», - գրում է գյուղի բնակիչը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ