News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոն վարչական շրջանի Արհեստավորների փողոցի սեփական տների ծորակներից շագանակագուն ջուր է հոսում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն փողոցի բնակիչներից մեկը։

«Ցերեկը ժամը 1-ի կողմերն էր, տեսա, որ ջուր չունենք, մոտ 10 րոպե հետո տեսա, որ ջուրը կա, սկսեցի արագ սպասքը լվալ, քանի որ ջուր շատ կամաց էր հոսում, մտածեցի ջուր հավաքեմ, որ գոնե առաջնային օգտագործման համար ջուր ունենանք։ հավաքելու ընթացքում արդեն ջրի գույնը տեսա»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ սկզբում, մտածել է, թե ջուրն անջատել միացրել են դրանից է ջրի գույնն այպես, բայց այն երկար է տեւել․ «2 ժամ հետո դեռ մեզ մոտ եւ մեր բակի մյուս բնակիչների մոտ նույն շագանակագույն ջուրն էր հոսում ։ Զանգել եմ «Վեոլիա ջուր», այնտեղից պատասխանեցին, որ մեր թաղամասում ջրանջատում չկա, հնարավոր է, որ բնակիչները խողովակներին ձեռք տված լինեն դրանից խնդիր առաջացած լինի։ Ավելի ուշ ինձ զանգեցին եւ ասացին, որ լաբորատորիայից մասնագետ կուղարկեն, որ հոսող ջրից փորձանմուշ վերցնի։ Ժամը 3-ին նայել եմ էլի նույն վիճակն է եղել, իսկ արդեն ժամը 4-ին տեսել եմ, որ էլի ջուր չունենք։ Հիմա իրենցլաբորատորիայի մասնագետն ինձ հավաստիացնում է, որ թաղամասում խողովակ են փոխում եւ նման վիճակը նորմալ է, բայց «Վեոլիա ջրից»  ինձ ասացին, որ աշխատանք չի տարվում»:

Նրա խոսքով՝ համացանցում գրառում է կատարել եւ հարակից փողոցներից եւս լուսանկարներ են հրապարակել, որ իրենց մոտ եւս առկա է նման խնդիր․ «Զավարյան, Քրիստափորի, Նար-Դոսի եւ հարակից փողոցներից մարդիկ էլի նկարներ են հրապարակել, որ իրենց տներում երեկվանից նույն ջուրն է հոսում»:

Քաղաքացու խոսքով՝ դիմել են նաեւ Հիվանդությունների վերահսկամն եւ կանխարգելման կենտրոն, քանի որ այդ ջուրը վտանգավոր են համարում իրենց առողջության համար․ «Իրենք եւս խոստացամ, որ փորձագետ կուղարկեն, որ ջրից նմուշ վերցնի, հետո զանգեցին ասացին, որ «Վեոլիա»-ից իրենց ասել են, որ խողովակ է փոխվում, նորմալ է»:

Քաղաքացու խոսքով՝ իր համար անհասկանալի է, ինչպե՞ս է լինում, որ «Վեոլիա»-ից ասում են թաղամասում աշխատանք չի տարվում, իսկ փորձագետը հակառակն է ասում․ «Ինչ որ անհասյանալի հեքիաթներ են պատմում մարդկանց»:

Քաղաքացին նաեւ հավելեց, որ իրենց տեղեկացրել են, որ ջուրն այսօր ուշ կլինի եւ որ փորձանմուշի համար վաղը նոր միայն մասնագետ կմոտենա։

Տպել
Ամենաշատ