News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն կարծում եմ դուք չունեք։ Այս մասին այսօր՝  մայիսի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալակն աջակցության ծրագրերը թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից շատ խնդրահարույց էին եւ սա փաստ է, որը բոլոր քաղաքացիներն են տեսնում։

«Շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ եւ շնորհակալություն են հայտոնւմ աջակցության համար»,- ասաց նա։

Գորգիսյանի դիտարկմանը՝ որ անընդհատ խոսվում է, որ մեծ գումարներ են դրվելու, անհամեմատ շատ մեծ շինարարություն է իրականացվելու, բայց արդեն հունիս ամիսն է եւ կարծես թե դեռ չկա, եւ որ իրենք բազմիցս խոսել են խոչընդոտների մասին՝ բակային երաշխիքի տեսքով, Փաշինյանը պատասխանեց․ «Կարծում եմ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի, նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր կեղծ երաշխիքներ են ներկայացրել եւ ակնարկում էր, որ այդտեղ ծանոթ-բարեկամ կապեր կան, եթե այդպիսի ծանոթ-բարեկամ կապեր կան ազդեցիկ, ի՞չն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որպեսզի այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, որպեսզի կեխծ երաշխիք չներկայացնեին, որպեսզի չնռնվեին եւ քրեական պատասխանատվության չենթարկվեին։ Այդ երաշխիքի ինստիտուտի մասին ես պարզ ասել եմ, չի վերացվելու, որովհետեւ նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նարնք լոբինգ են անում, որ Հայաստանում ատկատների մեխանիզմը շարունակվի, ես չգիտեմ կարող է հիմա իշխանությանն այլեւս ատկատ չեն տալիս, սկսլե են ընդդիմությանը տալ, բայց դա չի վերացվելու, ուզում  եք օրը 1000 անգամ այդ մասին հարցրեք եւ այն ժամանկ, երբ կանխատեսվում էր, որ այ հիմա բոլոր կապիտալ շինարարությունները կկանգնեն, ոչ մի կապիտալ շինարարություն էլ չի կանգնի, բոլոր կապիտալ շինարարություններն էլ ւստ պլանի ընթանում են կամ ձեր խ,բակցության ուրիշ պատգամավոր հարց է տալիս, ասում է՝ փոքր գործերը տալ փոքր ընկերություններին, մեկը կարող է բացատրել, մեծ ընկերությունը փոքր գոևծով ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի։ Էլի ասում եմ այս ամբիոնի երեւի արդեն 30-րդ անգամ, ՀՀ-ում պետական գնումների 85 տոկոսը, մինչեւ 10 միլիոն դրամանոց գնումներն են, մեր կարհավորումներով մինչեւ 10 ,իլիոն դրամանոց գնումների համար բակային երաշխիք չի պահանջվում։ Կապիտալ շինարարությունը սկսել է եւ մեծ թափով է սկսկել․ այսօր դպրոցաշինություն է իրականանում, դպրոցաշինություն է իրականանում, բազմապիսի կապիտալ շինարարություններ են իրականանում եւ դրանց ծավալներն ավելանալու են։ Չի կարող որեւէ մեկն ավելի շահագրգիռ լինել այդ պրոցեսով քան ՀՀ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը։

Գորգիսյանը կոչով դիմեց Փաշինյանին․ «Ես ձեզ կոչ եմ անում, պարոն վարչապետ ջան, նման ատկատների եւ այլ պախարակելի բաներից խոսելիս ունենալ որոշակի փաստեր, այլապես ձեր խոսքն արժեզրկվում է»:

Պատգամավորին արձագանքեց վարչապետը․ «Պարոն Գորգիսյան, այս ամբիոնից ասում եմ 31-րդ անգամ, մինչեւ 10 միլիոն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում, բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունները կարող են առանց բանկային երաշխիքի մասնակցել րցույթներին։ Իսկ այն բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք կեղծիքով մրցույթներ են հաղթում եւ հետա այդ մրցույթների արդյունքները վաճառում են մեծ ընկերություններին․ ասում են 1 միլիարդանոց ծրագիրը 30 հազար դրամով կանեմ եւ շահում են, հետո տանում են այդ ծրագիրը վաճառում կամ չգիտեմ ինչ են անում։ Մենք այսօր պետական գումարների ծախսման հետ կապված ունենք պատասխանատվություն եւ թույլ չենք տա անորակ շինարարություն։ Չի հանվելու բանկային երաշխիքը, իզուր, թող ձեր միջոցով լոբինգ չանեն ատկատիստները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ