News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

BMW ընկերությունը ներկայացրել է 6-Series GT նորացված հեչբեքը, որը սերնդափոխությունից առաջ միջանկյալ արդիականացման է ենթարկվել: Վերակազմավորումից հետո մեքենան նմանվել է նորացված 5-Series սեդանին եւ նոր սերնդի «երեքին», ինչպես նաեւ ստացել է ուժային սարքեր, որոնք գործում են «փափուկ հիբրիդ» սխեմայով, հայտնում է Autonews-ը:

BMW 6-Series GT-ին իր նախորդից կարելի է տարբերել նեղացված լուսադիոդային ցերեկային կրկնակի բլոկներով լուսարձակների շնորհիվ, ռադիատորի նոր ցանցով, 3D գրաֆիկայով լամպերով, ինչպես նաեւ արտանետումների լայնացող խողովակներով:

Սրահում հայտնվել է նոր կաշվե սպորտային ղեկ եւ կոճակների այլ համադրություն կենտրոնական վահանակի վրա: Մեքենայի ստանդարտ սարքավորումները այժմ ներառում են 12,3 դյույմանոց թվային վահանակ եւ կլիմայի ավտոմատ հսկողություն։

Եվրոպայում նորացված BMW 6-Series GT-ի բոլոր շարժիչները գործում են «փափուկ հիբրիդ» սխեմայով` 48 վոլտ ցանցով եւ փոքր էլեկտրական շարժիչով, որը հանդես է գալիս որպես գեներատոր: Այս համակարգը ապահովում է լրացուցիչ 11 ձիաուժ, ու նաեւ էներգիա է կուտակում արգելակման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում․․․
60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա
Երթեւեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթեւեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ...
Rolls-Royce-ը թողարկել է բացառիկ մոդել՝ ապագա սեփականատիրոջը գաղտնի ուղերձով
Ծածկագրեր կան ամբողջ մեքենայի մեջ, եւ առաջինը «Էքստազի ոգի» արձանիկի հիմքում է․․․
Lamborghini-ն ծրագրում է նոր սուպերքար ներկայացնել
Լamborghini Sian-ն ներկայացվել էր 2019-ի աշնանը Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ..
Ընդամենը 2900 կմ վազքով Ferrari-ի հազվագյուտ մոդելը հանվել է վաճառքի (ֆոտո)
2006 թվականի արտադրության սուպերքարը գտնվում է իդեալական վիճակում․․․
Mercedes-ը հետ է կանչում Չինաստանից ավելի քան 660 000 ավտոմեքենա յուղի արտահոսքի հնարավոր խնդիրների պատճառով
Վառելիքի բարձր ճնշմամբ պոմպի եւ վառելիքի ցածր ճնշմամբ խողովակի միջեւ կոշտացումը, ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում թուլանում է, ինչը կհանգեցնի ցուրտ եղանակին շարժիչը միացնելու դեպքում յուղի արտահոսքին․․․