News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յակուտսկում առանց աշխատանքի մնացած մերկապարուհիները մասնակցել են պիցցայի առաքման ակցիային։ Այս մասին գում է տեղի Sakhalife թերթը՝ հղում անելով Յակուտիայի Հյուրընկալության ասոցիացիային։

CityPizza առաքման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սկրիպինի խոսքերով՝ աղջիկներն իրենք են դիմել՝ խնդրելով աշխատանքի ընդունել։ Նրանք տանում են ուտելիքը, ինչպես բոլոր առաքիչները, դիմակներով եւ ձեռնոցներով, սակայն ներքնազգեստով։

«Լավ առաքիչների անբավարարություն կա այժմ շուկայում։ Բացի այդ, ճգնաժամի պայմաններում պետք է աջակցել միմյանց։ Այսպես թե այնպես, պարուհիները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են»,- նշել է Սկրիպինը։

«Ինտերֆաքսը» գրում է, որ ուտելիքն աղջիկները տանում են թիկնապահներով, իսկ դրա փոխանցումը տեղի է ունենում անշփում ձեւով։ Ի դեպ, աղջիկներն ավելի շատ թեյավճար են ստանում, քան առաքիչ տղամարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ