News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին ծանուցել է, որ վարչակազմն այլեւս Հոնկոնգը մայրցամաքային Չինաստանի հանդեպ ինքնավար չի համարում։

Այս ծանուցումը ԱՄՆ-ի համար պայմաններ է ստեղծում, որպեսզի չեղարկի արտոնյալ առեւտրային եւ ֆինանսական կարգավիճակը, որը նախկին բրիտանական գաղութը ուներ 1997 թվականից, հայտնում է AP-ը:

Պոմպեոյի որոշումը չի նշանակում որեւէ առանձնահատուկ արտոնությունների վերացում, սակայն ընդունվել է ի պատասխան Հոնկոնգում ազգային անվտանգության մասին չինական օրենքները ներդնելու Պեկինի փորձի:

«Պեկինի կործանարար որոշումը վերջիններից է այն գործողությունների շարքում, որոնք հիմնովին խափանում են Հոնկոնգի ինքնավարությունն ու ազատությունները, ինչպես նաեւ Չինաստանի սեփական խոստումները Հոնկոնգի ժողովրդին՝ համաձայն չին-բրիտանական համատեղ հռչակագրի, ՄԱԿ-ի կողմից կնքված միջազգային պայմանագրի,- նշել է Պոմպեոն,- Ոչ մի ողջամիտ մարդ այսօր չի կարող պնդել, որ Հոնկոնգը Չինաստանի հանդեպ ինքնավարության բարձր աստիճան է պահպանում՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ