News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքիներն ու ուժի լեզուն։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ պատգամավորների հարցերին։

Նա, մասնավորապես, նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ սպառնալիքների եւ ուժի կիրառման հարցում պարզ է։

«Մենք նշել ենք , որ կկարողանանք պատասխանել նման քայլերին։ Սակայն մենք մտադիր չենք այդպիսի երկխոսության մեջ մտնել։ Մենք ունենք մեր հետեւողական դիրքոշորումը ղարաբաղյան հակամարտության համաշխարհային կարգավորման հարցում՝ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, խաղաղության մթնոլորտի ստեղծումը, որն անհրաժեշտ է այդ հարցի լուծման ահմար։ Ես մեր հայտարարություններին անհարկի զգացմունքային երանգ հաղորդելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ընդգծեց նախարարը։

Մնացականյանը նշեց նաեւ, որ պետք է տանել հետեւողական եւ սառնարյուն քաղաքականություն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ