News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ երկրներում մտցված կարանտինը կարող է ավելի շատ կյանքեր արժենալ, կարծում է Սթենֆորդի համալսարանի կենսաֆիզիկոս Մայքլ Լեւիթը, ով 2013թ․ քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակ է ստացել։

Ըստ նրա՝ նախազգուշական մյուս միջոցառումները, ինչպիսին են դիմակների հարկադիր կրումը, ավելի արդյունավետ կլինեին համավարակի դեմ պայքարում, հայտնում է Telegraph-ը։

«Կարծում եմ, որ կարանտինը կյանքեր չփրկեց։ Կարծում եմ, որ այն կարող էր կյանքեր արժենալ»,- ասել ք Լեւիթը։

«Կասկած չկա, որ դուք կարող եք կանգնեցնել համաճարակը կարանտինի միջոցով, սակայն դա շատ բութ եւ շատ միջնադարյան զենք է, եւ համաճարակը կարելի էր կանգնեցնել նույնքան արդյունավետ այլ խելամիտ միջոցառումներով (ինչպիսին են դիմակները եւ սոցիալական հեռավորության այլ ձեւերը),- հավելել է նա։

Լեւիթը կարանտինի հետ է կապել լրացուցիչ զոհերին, որոնք եղել են կենցաղային բռնության եւ բացի կորոնավիրուսից, այլ հիվանդությունների հարցում բուժօգնության չդիմելու հետեւանքով։

Լեւիթն ուսումնասիրել է ավելի քան 50 հաստատված դեպքեր ունեցող 78 երկրների տվյալները։ Նրա խոսքերով՝ հետազոտությունները ապացուցել են, որ վիրուսը երբեք չի աճի «երկրաչափական պրոգրեսիայով»։ «Ամենաառաջին դեպքից սրընթաց աճը իրականում շատ ուժեղ դանդաղում է»,- ասել է նա։

Չինաստանում ճգնաժամի գագաթնակետին Լեւիթը կանխատեսել էր, որ երկրում կլինի ամենաշատը 80 000 դեպք։ Նա համարյա գուշակել է՝ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա դրությամբ Չինաստանում գրանցվել է 84 102 դեպք։

Լեւիթը կարծում է, որ բռնկումը Չինաստանում պետք է դառնա մոդել աշխարհի այլ երկրների համար։

«Համաճարակաբանների հետ կապված խնդիրն այն է, որ նրանք կարծում են, թե իրենց աշխատանքը մեկուսացման, սոցիալական հեռավորության պայմաններում մարդկանց վախեցնելն է»,- ասել է Լեւիթը՝ առանձնացնելով բրիտանացի համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնին, որը «10 կամ 12 անգամ» գերագնահատել է Մեծ Բրիտանիայում հավանական մահացությունը։

«Եւ այսպես, դուք ասում եք․ «Կլինի միլիոն մահ», իսկ երբ դրանք 25 000 են, դուք ասում եք․ «Լավ է, որ լսեցիք իմ խորհուրդը»։ Դա տեղի է ունեցել նաեւ Էբոլայի եւ թռչնի գրիպի ժամանակ։ Դա պարզապես խելահեղության մի մասն է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ