News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ հրապարակել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի էջի 2018թ․ հունիսի 15-ի գրառման  լուսանկարը։ Երկու տարի առաջ Ա․Հարությունյանը գրել էր․ «Սմբատ Գոգյանը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար։ Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող եւ գտնող քաղաքացի։ Իմ անվերապահ աջակցությունը Սմբատին։ Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»։

«Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, որը բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց շրջանում», գրել է քաղաքագետը։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ վարչապետի ոճով է գործում նաեւ Արայիկ Հարությունյանը․ 

«Պարզվում է, իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն՝ ով է ճիշտ,՝ Թամրազյա՞նը, թե՞ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում»։

Վկայակոչելով ֆեյսբուքյան օգտատերերին, Գ․Համբարյանը նշել է, որ Գոգյանին սատարելու վերաբերյալ իր գրառումը ԿԳՍՄ նախարարը ջնջել է․

«Ըստ որոշ օգտատերերի և լրատվամիջոցների՝ սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի «շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական» և այլն, հիմա հասանելի չէ։ Հետաքրքիր է, ԿԳՄՍ ստախոս նախարարը, որը 2 տարի է խոսում է «ԱՅԲ» դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածո՞ւմ, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ «գրառումային» ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է  կամ անհասանելի է դարձում, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի ինքն ով է», գրել է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը համարում է, որ Գոգյանի դեմ հենց Ա․Հարությունյանն է դուրս եկել՝ իր տեղակալի միջոցով․ 

«Գրառում ջնջել-փակելով ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով», գրել է Գ․Համբարյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է...

Դե, չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ «գիտնական» Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթգիտությունների դոկտոր Գոգյանին»։

 

 

Տպել
Ամենաշատ