News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ժամը 14։00-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին։

Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվել է թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվել են նաև կանեփի սերմեր ու ցողուններ, որոնք և թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ