News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ հիշատակել իշխանության ներկայացուցիչների պնդումները․

«Պնդում առաջին. աշխարհում վերջին ամիսներին լրջագույն բան է փոխվել՝ հայտնվել է COVID-ը։ Այն ազդել է ամեն ինչի վրա, այդ թվում՝ հանրաքվեի, ուստի մենք պետք է հարմարվենք նոր իրավիճակին, փոխենք օրենքները և չեղարկենք հանրաքվեն։

Պնդում երկրորդ. հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասը պահանջում է շուտափույթ հանգուցալուծել «ՍԴ ճգնաժամը»», գրել է իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը գրել է, որ նախ, խիստ կասկածում է, որ եթե որևէ հարցման մասնակիցներին երբևէ առաջարկեին թվարկել իրենց հուզող 10 խնդիրները, թեկուզ 1%-ի մոտ այդ ցուցակում լիներ «ՍԴ հարցը»։

«Բայց դա չէ ամենակարևորը: Ամենակարևորը հետևյալ հարցն է. այդ անհասկանալի հարցումները ե՞րբ են կատարվել՝ COVID-ից առա՞ջ, թե՞ հետո։ Ակնհայտ է, որ առաջ։ Բա եթե առաջ, ու եթե պնդում եք՝ COVID-ի գալով ամեն ինչ փոխվել է աշխարհում և Հայաստանում, ո՞նց եք հղում կատարում այդ հարցումներին և պնդում, որ «ՍԴ հարցը» հուզում է ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասին, հռետորական հարց է հնչեցրել Ռուբեն Մելիքյանը։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ