News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել:

Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»:

Բոլոր մարդկանց ովքեր ծանր առողջական վիճակում են, ուզում եմ ասել, ուժեղ եղեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու:

Բոլոր բժիշկներին ովքեր պայքարում են առաջնագծում` կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ