News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ  մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել  20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես  Aravot.am-ին  տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել  հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։ Նա Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս է եղել, այժմ հարցաքննվում են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ