News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության տոնի նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են Հանրապետականի անդամները Սերժի Սարգսյանի գլխավորությամբ հայրենասիրական երգ կատարում՝ «Գինի լից»։

Հիշեցնենք՝ մեր երկրում մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը։ 1918 թվականի մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Սարդարապատ կայարանի մոտ ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից եւ Ղարաքիլիսայում հերոսական մաքառումից հետո մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։

 

Տպել
Ամենաշատ