News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հրաժարվել է Իրանի հանդեպ որոշ պատժամիջոցների սահմանումը հետաձգելու իր որոշումից, որը թույլ կտար ռուսական, չինական եւ եվրոպական ընկերություններին շարունակել աշխատանքը որոշ իրանական միջուկային օբյեկտներում։ Այս ընկերություններին 60 օր կտրվի, որպեսզի վերջնականապես ավարտեն իրենց գործունեությունը տվյալ օբյեկտներում։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Որոշումը վերաբերում է Արակ քաղաքում ծանր ջրի վրա իրանական հետազոտական ռեակտորի գործունեությանը, Թեհրանում հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի տրամադրմանը եւ այլ երկրներին Իրանից մշակված միջուկային վառելիքի փոխանցմանը։

Ընդ որում, ԱՄՆ-ը եւս 90 օրով կհետաձգի այն պատժամիջոցների սահմանումը, որոնք կապված են Բուշերում իրանական ատոմային էլեկտրակայանի շահագործման հետ։ Դա արվում է, ինչպես նշել է Պոմպեոն, ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության ապահովման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ