News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ

Պարոնայք, դուք հաշվի առել ե՞ք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում կդանդաղի անշարժ գույքի առուծախը, բայց պատկերացնում ե՞ք, թե քանի մարդ է իր այսօրվա ունեցած գույքը հանելու վաճառքի, քանի որ այդ գույքն արդեն գրավիչ չի լինելու: Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:

Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից:

Երեկ ճիշտն ասած ուզում էի անդրադառնայի քաղաքապետի` անշարժ գույքի գներն ընկնելու վերաբերյալ ասածին և մեր քաղաքացիներին հակառակ կոչն անեի, ասեի` «խուճապի մի մատնվեք, ամեն ինչ լավ է լինելու, քաղաքապետը սխալվում է»: Բայց այսօր այդպիսի բան չեմ ասի, որովհետև Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը հո զոռով չի՞, և մեր հարենակիցները ոնց կարող են թող իրենց գլխի ճարը տեսնեն` անշարժ գույքի գները ՊԱՅԹԵԼՈՒ են»:

 

 

Տպել
Ամենաշատ