News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Amnesty International-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտվել են COVID-19-ի համավարակից՝ ընդդիմադիր եւ քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ լրագրողների հետապնդման լայնամասշտաբ արշավ սկսելու համար: Ի թիվս այլոց, հետապնդպման են ենթարկվել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված կառավարության ջանքերի քննատադտները, նշվում է Amnesty International-ի՝ Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ նոր հայտարարության մեջ, փոխանցում է Turan-ը:

«Ադրբեջանի բանտերում COVID-19-ի տարածման վերաբերյալ աճող վախերի ֆոնին երկրի իշխանությունները ոչ միայն չեն քննարկում քաղաքական պատճառներով դատապարտված բանտարկյալների ազատ արձակումը, իսկ այդպիսիք, մեր ադրբեջանցի գործընկերների հեղինակավոր եզրակացությունների համաձայն, առնվազն հարյուրն են, հակառակը, համավարակի դեմ պայքարի պատրվակով իշխանությունները ցինիկ կերպով ավելի ու ավելի շատ քննադատների են նետում ճաղերի հետեւը»,- Amnesty International՝ Հարավային Կովկասի մասով հետազոտող Նատալյա Նոզաձեն: Երկրի իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները:

Այդպես, դեռ մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացավ «նոր կանոններ» ներմուծել համավարակի ժամանակաշրջանի համար: Նա նաեւ հայտարարեց Ադրբեջանի քաղաքական դաշտը ընդդիմությունից «մաքրելու» մտադրության մասին, որի ներկայացուցիչներին նա դավաճաններ եւ «հինգերորդ շարասյուն» անվանեց: Այդ ժամանակվանից կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է նախագահի մի քանի ականավոր քաղաքական հակառակորդ եւ քաղաքացիական ակտիվիստ, այդ թվում՝ Թոֆիգ Յագուբլուն եւ Էլչին Մամեդը:

Բացի այդ, բանտ է նստեցվել ավելի քան տասնյակ մարդ, ովքեր համարձակվել են քննադատել իշխանությունների գործողությունները համավարակի դեմ պայքարի գործում, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ եւ անկախ լրագրող: Նրանց 10-ից 30 օր վարչական կալանքի է սպասվում: Առնվազն չորս լրագրող զրկվել է ազատությունից կառավարության՝ համավարակի ուղղված միջոցառումների իրենց քննադատական ​​ռեպորտաժների համար:

Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» հայտնել է, որ իր տասնհինգ ակտիվիստ ձերբակալվել է մինչեւ 30 օր ժամկետով՝ կեղծ մեղադրանքների հիման վրա: Նրանցից մեկը՝ Նիյամեդին Ահմեդովը, ով մեկ ամսով կալանավորվել էր ապրիլի 16-ին, կրկին ձերբակալվել էր՝ արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական մեղադրանքներով: Բոլոր հանգամանքները թույլ են տալիս պնդել, որ նրա հետապնդումը քաղաքական բնույթ է կրում: Նրան մերժել էին իր ընտրությամբ փաստաբան ունենալու հարցում: Նա կալանքի տակ կլինի առնվազն մինչեւ սեպտեմբեր: Նիյամեդին Ահմեդովի դեմ մեղադրանքները պետք է կարճվեն, եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի այլ քաղաքական ակտիվիստների հետ միասին, որոնք կալանքի տակ են պահվում քաղաքական դրդապատճառներով եւ կեղծ մեղադրանքներով, պնդում է Amnesty International- ը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի բանտերում COVID-19-ով վարակման վերջին դեպքերը, ձերբակալվածներին կորոնովիրուսով վարակվելու մեծ վտանգ է սպառնում»,- հավելել է Նատալյա Նոզաձեն: Մայիսի 15-ին Ադրբեջանի իշխանությունները հաղորդել էին բանտերում COVID-19-ով վարակման 46 հաստատված դեպքի մասին: Սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները փորձում են թերագնահատել երկրում համավարակի մասշտաբները: Դեռ մինչեւ համավարակը գերծանրաբեռնվածությունը բանտերում եւ անբավարար սանիտարական պայմաններն արդեն լուրջ սպառնալիք էին ներկայացնում ադրբեջանցի բանտարկյալների առողջության համար: Ակնհայտ է, որ այդ սպառնալիքը միայն կսաստկանա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ