News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր՝ Առաջին Հանրպետության օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Սարդարապատի հուշահամալիր: 

Նշենք, որ ամեն տարի այստեղ, ինչպես նաեւ Սփյւուռքում միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։

Թեեւ բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր են այցելում առանձին-առանձին, սակայն բոլորը դիմակով են:

Առաջին Սարդարապատի հուշահամալիր է այցելել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հուշահամալիր են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նշենք, որ տոնի առթիվ Հայաստանում է գտնվում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ