News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այս հինգշաբթի Մեծ Բրիտանիայում կսկսվի իրականացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր պետական ​​ծրագիրը: Ինչպես չորեքշաբթի հայտարարել էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոկը, բրիտանական իշխանությունները թագավորության մեջ կլինեն առաջինը, որոնք կկարողանան բացահայտել այն մարդկանց, ովքեր կարող են վարակված լինել՝ հետեւելով, թե ում հետ են շփվել կորոնավիրուսով վարակվածները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Test and trace ծրագրի կարեւորագույն տարրերից մեկը բջջային հեռախոսների համար հատուկ հավելվածը պետք է դառնա, սակայն այն դեռ պատրաստ չէ մասայական ներդրման համար եւ միայն փորձարկվում է Լա-Մանշում Ուայթ կղզու վրա: Վարակման հնարավոր շղթաներին հետեւել դեռ հնարավոր կլինի մարդկանց միջոցով, այս աշխատանքին պատրաստ է 25 հազար մարդ, որոնք հավաքվել են վերջին ամսվա ընթացքում: Օրական թեստերի անցկացման թիվը շուտով պետք է հասցվի 200 հազարի:

Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած մարդ Մեծ Բրիտանիայում, ում մոտ կորոնավիրուս կհաստատվի, պարտավոր կլինի մանրամասն զեկույց ներկայացնել իշխանություններին այն մասին, թե ում հետ է սերտ շփման մեջ եղել վերջին շաբաթվա ընթացքում: Այս անձանց հեռախոսազանգով կամ SMS-ի միջոցով կտեղեկացվի, որ նրանք պետք է ինքնամեկուսացվեն 14 օրվա ընթացքում եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ պատվիրել ախտանիշների առաջացման դեպքում:

«Այսպիսով մենք կարող ենք համընդհանուր կարանտինը փոխարինել այն անձանց մեկուսացմամբ, ովքեր շփվել են վարակակիրների հետ, եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լոկալ մակարդակում՝ արձագանքելով առանձին բռնկումներին»,- ասել է Հենկոկը ճեպազրույցում: Նախարարը շեշտել է, որ այս պահին կառավարությունը հույսը դնում է թագավորության բնակիչների ազնվության վրա, ովքեր պետք է կատարեն իրենց «քաղաքացիական պարտքը»՝ ենթարկվելով իշխանությունների պահանջներին: Ապագայում խախտողների համար կարող են պատժամիջոցներ կիրառվել, եթե պարզվի, որ մեկուսացման հրահանգ ստացածներից շատերն այն չեն կատարում:

Ինչպես չորեքշաբթի շեշտել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, զոհողությունների շնորհիվ, որոնց ստիպված կլինեն գնալ համեմատաբար փոքր թվով բրիտանացիներ, մնացածները կկարողանան սկսել վերադառնալ նորմալ կյանքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերեւներում». Արման Աբովյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին
Տեղեկացնեմ Ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար…
Քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն. Անի Սամսոնյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին
Այն դեպքում երբ մարդկանց տնտեսական վիճակը վատթարացել է եւ իշխանությունն էլ իր սոցիալական ծրագրերով չկարողացավ բավարարել բոլոր շերտերի քաղաքացիների սոցիալական պահանջները եւ արդեն կան ընտանիքներ…
Իջեւանում կորոնավիրուսով վարակված կինը կենցաղային պատճառներով տնից դուրս էր եկել. կազմվել է արձանագրություն
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաեւ քրեաիրավական հետեւանքներ…
Եվրագոտում ներդրողների տրամադրվածությունը լավացել է, սակայն պանդեմիայից հետո վերականգնումը կարող է սպառել իրեն
Եվրագոտում Sentix-ի ներդրողների վստահության ինդեքսը բարձրացել է մինչեւ մինուս 18,2 կետ...
20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել տուգանքները
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում...
Քանի՞ աշխատատեղ է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ընթացքում. վարչապետի հրապարակած հակասական ցուցանիշերի հետքերով
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին...
Ամենաշատ