News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օկեանարիումների բնակիչները, այդ թվում՝ կետազգիները, կարող են մարդկանցից կորոնավիրուսով վարակվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կենսաբան, կենդանիների եւ կենսաբազամազանության պահպանման ոլորտի ՄԱԿ կոնվենցիաների համաժողովների մասնակից Մարիա Վորոնցովան:

«Որոշել ենք կատարել կենդանիների սքրինինգ՝ հասկանալու համար, թե վիրուսը որ տեսակներին կարող է անցնել: Գիտնականները պարզում են, թե որ կենդանիների բջիջներում կան ռեցեպտորներ, որոնց վիրուսը կարող է անցնել: Համեմատաբար վերջերս ըստ բջիջների կառուցվածքի առանձնացվել էր կենդանիների 40 տեսակ, որոնց վրա կարող է վիրուսը նստել եւ վարակել: Դրանք են, մասնավորապես, բոլոր ատամնավոր կետերը՝ դելֆինները, սպիտակ կետերը, կետադելֆինները, միաեղջյուրները, ինչպես նաեւ փոկերը: Ռիսկի խմբի մեջ են հայտնվել նաեւ մարդանման կապիկները: Այս պատճառով հիմա Աֆրիկայում գորիլաներին պաշտպանում են, որ վիրուսի փոխանցում չլինի»,- ասել է Վորոնցովան:

Նա նաեւ հավելել է, որ օկեանարիումի պայմաններում կենդանիների շրջանում մարդուց վիրուսով վարակվելու վտանգը զգալիորեն մեծանում է, հնարավոր է նաեւ հակադարձ փոխանցումը:

«Եթե վերադառնանք կենդանիներին, ապա, օրինակ, կետադելֆինները անչափ քնքուշ կենդանիներ են եւ մարդուց հեշտությամբ են վարակվում: Օկեանարիումներում կենդանիներն ապրում են միայն անասնաբույժի առկայությամբ, ուստի կորոնավիրուսը լրացուցիչ բեռ կլինի»,- ասել է Վորոնցովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ