News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը՝ երկրի գլխավոր օրենսդիր մարմինը, հինգշաբթի հաստատել է ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին Քաղաքացիական օրենսգրքի նախագիծը, վկայում են քվեարկության արդյունքները:

Քվեարկությունը տեղի է ունեցել 13-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանի վերջին նիստի ընթացքում, որին մասնակցել է 2886 պատվիրակ: «Կողմ» է քվեարկել 2879 պատվիրակ, «դեմ»՝ երկուսը, եւս հինգ մարդ ձեռնպահ է մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն Ազգային ժողովների պալատից:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արդեն չորս անգամ փորձել է միասնական եւ կանոնակարգված Քաղաքացիական օրենսգիրք ընդունել՝ 1954, 1962, 1979 եւ 2001 թվականներին, սակայն այս բոլոր փորձերը անհաջող էին՝ ձեւակերպումների եւ այս կամ տերմինների ընկալման շուրջ տարաձայնությունների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ