News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկրում սմարթֆոնների համար StopCovid հավելվածի օգտագործմանը: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են շփումներին հետեւելու հավելվածները՝ «անձնական ազատությունների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»:

Ըստ CNN-ի՝ քվեարկությունը զուտ խորհրդանշական բնույթ էր կրում եւպետք է թույլ տար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը իմանալ, որ StopCovid-ը քաղաքական աջակցություն ունի: Ազգային ժողովում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո հավելվածի օգտագործման օգտին քվեարկել է 338 մարդ, դեմ՝ 215 մարդ: Ֆրանսիայի Սենատում հավելվածի օգտին քվեարկել է 189 մարդ, դեմ՝ 129 պատգամավոր:

«StopCovid-ը քաղաքացիների սպասարկման գործիք է, ոչ թե՝ սպառնալիք նրանց ազատությունների նկատմամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելոուբւը խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունից առաջ: Չորեքշաբթի Ազգային վեհաժողովի ներկայացուցիչը հայտնել էր, որ կառավարությանն «իրավական հիմք անհրաժեշտ չէ հավելվածի գործարկման համար, քանի որ այն աշխատում է բացառապես կամավոր հիմունքներով եւ չի խախտում անձնական ազատությունը», փոխանցում է RG-ն:

Երեքշաբթի թվային ազատության ազգային հանձնաժողովը կանաչ լույս է տվել հավելվածին: La Quadrature du Net թվային իրավունքների ֆրանսիական ասոցիացիայի փորձագետների կարծիքով՝ երկրի բնակչության 60-ից 80 տոկոսը պետք է օգտագործի այդ հավելվածը, որպեսզի այն «օգտակար լինի կորոնավիրուսի դեմ պայքարում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ