News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ։

«Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության:

Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց:

Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին:

Շնորհավոր Մայիսի 28:

Կեցցե՛ Հայոց պետականութունը»,-ասված է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ