News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

COVID-19 թեթեւ դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին  տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու եւ նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի եւ խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի եւ խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):

Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաեւ սամանափակել պացիենտի խնամողների թիվը եւ այցելուներ չընդունել:

Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր եւ չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաեւ պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:

Ձեռնոցները, դիմակները եւ տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը:

Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ եւ հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:

Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ընպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն):

Պետք է հաճախակի մաքրել եւ ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը եւ սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի եւ ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում եւ լավ չորացնել:

Մակերեսները մաքրելիս եւ աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ եւ պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով եւ ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն օնլայն ուսուցում ստացող արտասահմանցի ուսանողներին պարտավորեցրել է լքել երկիրը
Բացառությունները վերաբերում են F-1 եւ M-1 վիզաներ ունեցող ուսանող ոչ իմիգրանտներին...
Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար. Գեւորգ Գորգիսյան
Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաեւ նախարարի ֆբ էջին, հարցին որեւէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը...
Իսպանացիների մոտ կոլեկտիվ իմունիտետ չի հայտնաբերվել կորոնավիրուսի նկատմամբ
Այս ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան այն մակարդակը, որը թույլ է տալիս խոսել COVID-19-ի նկատմամբ հավաքական իմունիտետի մասին․․․
Գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկումները
Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման…
Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Նահանգի վարչապետը զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է․․․
«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գեւորգ Պետրոսյան
Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր...
Ամենաշատ