News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոն նահանգի համալսարանից հնագետները զարմանալի հայտնագործություն են կատարել: Պարզվում է՝ փող եւ գիր չունեցող քաղաքակրթությունները ուղղակի չեն կարողացել զարգանալ, ինչը հանգեցրել է դրանց անհետացմանը, հայտնում է Nature Communications-ը:

Մարդկային հասարակության աճի եւ զարգացման համար, ինչպես հիմա, այնպես էլ հեռավոր ժամանակներում անչափ կարեւոր էր ստացած տեղեկությունների պահպանումն ու մշակումը: «Չնայած ձեւավորված կարծիքին, որ քաղաքակրթությունների բարեկեցությունը ամբողջությամբ կախված է ռազմական տեխնոլոգիաներից եւ ռեսուրսների առատությունից, տեղեկությունները գրառելու ունակությունը, ինչպես նաեւ մետաղադրամներ հատելը կարեւոր նշանակություն ունի մեր նախնիների սոցիալ-քաղաքական զարգացման մեջ»,- հայտարարել են հետազոտողները:

Սանտա Ֆե ինստիտուտի մասնագետները՝ հնագետ Թիմ Քոլերի ղեկավարությամբ ուսումնասիրել են նեոլիթից մինչեւ մեր ժամանակները մարդկային պոպուլյացիայի զարգացման վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը: Գիտական վերլուծություն կատարելիս ուսումնասիրվել են մարդու գոյության ավելի քան 10 հազար տարվա պատմական եւ հնագիտական արտեֆակտները:

Անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ հասարակության ձեւավորման սկզբնական փուլում նրա զարգացման հիմնական ուժն էր բնակչության թվաքանակի աճը: Գիտնականների տվյալներով՝ բնակչության հետագա աճին նպաստել է գրի միջոցով տեղեկությունների փոխանցման միջոցի գյուտը, ինչպես նաեւ փող պատրաստելը:

«Մեր անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակության զարգացումը կարող էր լինել միայն գրի եւ փողի կիրառմամբ: Հասարակության մեջ այս համակարգերը որքան շատ են օգտագործվել, այնքան շատ են հայտնվել պատմության մեծ կայսրությունները: Հնագույն քաղաքակրթությունների բախումը տեղեկատվական նեղ վայրի հետ, որը մենք անվանում ենք մասշտաբի շեմ, հանգեցրել է Հին եւ Նոր աշխարհների մարդկային հասարակությունների միջեւ տեխնոլոգիական խզման: Դրա օրինակ կարող են ծառայել Հին Ամերիկայի քաղաքակրթությունները, որոնցից միայն քչերին է հաջողվել անցնել մասշտաբի շեմը: Դա տեղի է ունեցել ձիերի, եզների եւ այլ կենդանիների շնորհիվ, որոնք կարողացել են մարդկանց կյանքը հեշտացնել, դրանով ապահովել այն ավելցուկի առկայությունը, ինչը նպաստել է առեւտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս ամենն էլ նպաստել է Եվրոպայի եւ Ասիայի կայսրությունների ընդարձակմանը»,- պարզաբանել են փորձագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ