News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի գրառման հետ կապված NEWS.am-ը զրուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ։

«Նախ սա եղել է Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը եւ երկրորդ՝ միջոցառում, որպես այդպիսին չի կազմակերպվել, որպեսզի հրավերներ ուղարկվեին ընդիմադիր եւ ոչ ընդիմադիր քաղաքական գործիչներին։ Պարետատան կողմից հայտարարություն էր տարածվել, որ մուտքը Սարդարապատի հուշահամլիր փակ է լինելու եւ դա արվել է, որպեսզի մարդկանց հոսքեր չլինեն, մարդկային կուտակումներ չառաջանան։ Եթե քաղաքական որեւէ ուժ, որեւէ գործիչ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն եւ պարետատունը կքննարկեր, եթե նպատակահարմար գտներ իրենց համար հատուկ կազմակերպեր, որ առանձին-առանձին գնան, պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, միգուցե, բայց քանի որ մենք անգամ դիմում չենք ստացել, ես չեմ հասկանում Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան նման գրառում կատարելու իրական նպատակը որն է»,- ասաց Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել