News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆիննացի գիտնականները պարզել են, որ շները կարող են հոտով զգալ կորոնավիրուսը, սակայն որոշ մասնագետներ դրան թերահավատորեն են մոտենում:

Չնայած դրան՝ բոլորին հայտնի է շների հոտառության մասին, գրում է DW-ը:   

Նոր հետազոտության հեղինակներն են Հելսինկիի համալսարանի մասնագետները: Նրանք սկսել են վարժեցնել բժշկական շներին, որոնց օգտագործում են որոշ ախտորոշումներ անցկացնելու ժամանակ: Վարժեցումից արդեն մի քանի շաբաթ անց շները կարող են հոտով տարբերել կորոնավիրուսով հիվանդներին:

«Մենք արդեն վաղուց ենք վարժեցնում շներին տարբեր հիվանդություններ հայտնաբերելու համար: Սակայն այս անգամ հատկապես ուրախալի է տեսնել, թե որքան արագ են շները կարողանում սովորել տարբերել COVID-19-ը»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Աննա Հելմ-Բրյոկմանը:

Արդյո՞ք COVID-19-ը վտանգավոր է շների համար

«Ոչ ոք դեռ չի կարող ասել՝ արդյոք այն վտանգ է ներկայացնում կենդանիների համար: Այդ պատճառով մինչ վարժեցումը մենք պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքենք»,-ասել է շների վարժեցմամբ զբաղվող մասնագետ Լուկա Բարետը:

Միեւնույն ժամանակ, ֆիննացի գիտնականներն արդեն անցել են հետազոտության հաջորդ փուլին: Եվ հենց այդ փուլի հաջող ավարտից հետո հնարավոր կլինի քննարկել կորոնավիրուսի հայտնաբերման գործում շների օգտագործման հարցը:

COVID-19-ն ունի իրեն բնորոշ հոտ

Գիտնականները մինչ այժմ հստակ չեն կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ նյութեր կան պացիենտների մեզի մեջ, որոնք «ազդանշում են» կորոնավիրուսի վարակի առկայության մասին:

Գերմանացի մասնագետները խոստովանում են, որ COVID-19-ն ունի իրեն բնորոշ հոտ, որը վարժեցված շները հստակ ճանաչում են: Շները կրծքագեղձի քաղցկեղը որոշում են 93%, իսկ թոքերի քաղցկեղը՝ 97% ճշգրտությամբ: Շները զգում են նաեւ մաշկի, ստամոքսի եւ շագանակագեղձի քաղցկեղի հոտը:         

Ծառայողական շները հիվանդանոցներում եւ օդանավակայաններում

Մարդու համեմատ շները սուր հոտառություն ունեն: Մարդն ունի 5 մլն բջիջ, որոնք որսում են հոտը, տաքսաները՝ 125 մլն բջիջ, հովվաշները՝ 220 մլն: Վարժեցման համար սովորաբար ընտրում են լաբրադորների, ռետրիվերների, կոկեր-սպանիելների կամ հովվաշների:

Բժշկական շները «աշխատում են» հիվանդանոցներում եւ կլինիկաներում: Որպես կանոն՝ նրանց տերերը պարզապես օգնում են բուժհաստատություններին կամավորական սկզբունքներով:      

Ծրագրվում է կորոնավիրուսը հայտնաբերող շներին օգտագործել նաեւ օդանավակայաններում: Դա թույլ կտա կարճ ժամանակում «հետազոտել» ժամանած ուղեւորներին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ