News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կալինինգրադի մարզում գտել են սաթի գրեթե 2,5 կգ քաշով եզակի բնակտոր: Քարն անվանել են «Հաղթողը»՝ Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ արագ հաղթանակի հույսով, փոխանցում է RG-ն: 

Կալինինգրադի սաթի կոմբինատում գտածոն լավ նշան են համարում: Բանն այն է, որ եզակիներին են դասվում այն քարերը, որոնց քաշը սկսվում է 1 կիլոգրամից, որոնք բավականին հազվադեպ են հանդիպում: Համավարակի պատճառով սաթի արդյունահանման սեզոնը մեկնարկել է ոչ թե ապրիլին, այլ մայիսին, եւ մասնագետները «Հաղթողին» հայտնաբերել են հենց առաջին օրերին: Դրանից բացի, բնությունը փայլաքարին պարգեւել է խորհրդանշական պատկեր, որը հիշեցնում է եռաժանի կամ թագ:

«Հաղթողը», ինչպես եւ սաթե մյուս եզակի բնակտորները, կտեղափոխեն Մոսկվա՝ Ռուսաստանի «Գոխրան»: Այնտեղ հատուկ հանձնաժողովը կգնահատի հանքապարը եւ կորոշի նրա հետագա ճակատագիրը: Առանց ջարդվածքների եւ ճաքերի քարերը, որոնք թանկարժեք են ճանաչվում, պահպանվում են «Գոխրանում»: Բնակտորների մի մասը համալրում է Կալինինգրադի սաթի կոմբինատի թանգարանային հավաքածուն, մնացյալը վաճառվում է հատուկ աճուրդներում:

Կալինինգրադի մարզում սաթն արդյունահանում են ոչ մեծ Յանտարնի բնակավայրում: Այստեղ է կենտրոնացած «արեգակնային քարի» աշխարհում ամենամեծ հանքավայրը: Անցյալ տարի Յանտարնիյում ընդերքից հանվել է ավելի քան 450 տոննա սաթ, այդ թվում 18 եզակի բնակտորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ