News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը 30 տարի շարունակ պահպանում են կարեւոր գործընկերային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք այնպիսի կարեւոր հարցերով, ինչպիսիք են՝ անվտանգություն, էներգետիկա եւ տնտեսական զարգացում, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանություն: Մենք ուս-ուսի աշխատում ենք Աֆղանստանում խաղաղության հաստատման համար եւ համատեղ գործունեություն ծավալում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցով՝ իրականացնելով «Հարավային գազային միջանցք» ծրագիրը: Մեր երկու երկրները շարունակում են համագործակցել համաշխարհային սուր խնդիրների լուծման շուրջ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չնայած նրան, որ այս տարի կորոնավիրուսի պանդեմիան եզակի մարտահրավերների պատճառ դարձավ, ես վստահ եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կհաղթահարի այն արիությամբ եւ վճռականությամբ: ԱՄՆ-ը մշտապես Ադրբեջանի կողքին է եւ աջակցում է երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը»,-ասվում է Պոմպեոյի ուղերձում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ