News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի բնակչությանը շնորհավորում է Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ: Համապատասխան հայտարարությունն արտաքին գերատեսչությունը տարածել է «Թվիթեր» սոցիալական ցանցով:

«Անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը՝ 1918 թվականի հիմնադրված Առաջին Ժողովրդավարական Հանրապետության կապակցությամբ: Այս անչափ կարևոր օրը Վրաստանը բարօրություն և հաջողություն է մաղթում մեր լավ հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ