News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր մասին մամուլի հրապարակումներին: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Ջուլֆալակյանը ցանկություն է հայտնել նշանակվել ԿԳՄՍ փոխնախարար, նաեւ իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն մերժվել է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների,սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն, զուտ սրտացավություն եւ գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:

Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ եւ նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները:

. ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։

. Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որեւէ կառույցում գործի տեղավորելու համար որեւէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։

Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:

Լեւոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրա գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել:

. Չգիտեմ, թե էդ ինչ սեւ ցուցակ է, որտեղից է հայտնվել եւ ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ վատ խումբ չի ձեւավորվել արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք օրինակ սուրճ խմելու, որ գոնե ինչ որ հիմք առաջանա գրածի տակ:

հ.գ. Առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել,կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ, նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն)

Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»:

«Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները

 

Տպել