News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ՕՊԷԿ-ի մի շարք այլ մասնակից երկրներ քննարկում են մայիս եւ հունիս ամիսներին գործող նավթի արդյունահանման քվոտաների՝ մինչեւ 2020-ի վերջ երկարաձգելու հնարավորությունը, բայց դեռ աջակցություն չեն ստացել ՕՊԵԿ+-ի շրջանակներում գործընկեր Ռուսաստանից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ+-ի աղբյուրները:

ՕՊԵԿ+-ի մասնակիցները կորոնավիրուսի համավարակի ազդեցության պատճառով պահանջարկի կտրուկ անկման դեմ պայքարում պայմանավորվել են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում արդյունահանումը կրճատել օրական 9.7 միլիոն բարելով, ինչից հետո պայմանավորվել են աստիճանաբար կրճատել սահմանափակումներն ընդհուպ մինչեւ 2022-ի գարուն:

ՕՊԵԿ+ պակտի մասնակից երկրներից մի քանի աղբյուր հայտնել են, որ Սաուդյան Արաբիան է նախաձեռնել մինչեւ 2020-ի վերջ արդյունահանման առավելագույն կրճատման երկարաձգման հնարավորությունը: «Սաուդյանցիները կարծում են, որ շուկան դեռ աջակցության կարիք ունի եւ ցանկանում են երկարացնել առկա քվոտաները մինչեւ տարեվերջ: Ռուսները նույն բանն են ուզում, բայց չեն կարողանում համաձայնեցնել դա նավթային ընկերությունների հետ»,- նշել է ՕՊԵԿ+- ի աղբյուրը:

Ռուսաստանում իրավիճակի ընկալմանը ծանոթ աղբյուրներն ասել են, որ Մոսկվան դեռ միանշանակ որոշում չի կայացրել, քանի որ այս շաբաթ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ նավթարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպումից հետո նրանց կարծիքները չեն համընկել: Հանդիպման մասնակիցներից ոմանք ասել են, որ անհրաժեշտ է սպասել՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է պահանջարկը վերականգնվել ավիափոխադրումների վերսկսումից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ