News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին: Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ,

անշուշտ, յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը։

Հանրապետության օրվա խորհուրդն ինձ համար՝ պատմությունից դասեր քաղելու, անկախությունն ու ազատությունն արժեւորելու, սեփական ուժերին ապավինելու, օտարի վրա հույս չդնելու, ազգային հարցերում հաշվենկատ, խելամիտ ու հեռատես լինելու, եւ համերաշխ ապրելու անհրաժեշտության մասին տոն է։

Պատմությունն իր բոլոր ոլորաններում ցույց է տվել, որ կոսմոպոլիտ, ապազգային, օտարամոլ, ուլտրալիբերալ, անհայրենիք, ներքին թշնամություն սերմանող հայի տականքն ամենամեծ վտանգն է եղել մեզ համար։ Նույն պատմությունը նաեւ ցույց է տվել, որ հայրենասեր, նվիրյալ, միաբան, ազգային արժեքներին հավատարիմ, ողջախոհ, կռվից չփախչող, հայրենիքը չլքող արժանապատիվ Հայն է եղել բոլոր համազգային հաղթանակների տերն ու զինվորը։

Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին։ Չտրվի նրա խարդավանքներին, կեղծիքին, օտարածին քարոզներին ու ազգակործան գործերին։

Տոնդ շնորհավոր արժանապատիվ Հայ։ Քո Հանրապետությունը՝ քո արժանապատվությունն է, եւ երբեք թույլ մի տուր, որ այն վտանգվի։

Չլիներ Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ ամենայն հավանականությամբ, չէր լինի նաեւ Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը, եւ դժվար թե վերածնվեր Հայաստանի երրորդ Հանրապետությունը։

Փա՜ռք ու պատիվ մեր հերոսներին.

կեցցե՛ անկախ պետականություն կերտած արժանապատիվ Հայը»։

Տպել
Ամենաշատ