News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։ Մեկնարկը տրվեց Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ընթացավ մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հեծանվավազքին մասնակցեցին Աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի բազմակի չեմպիոններ։ Ռազմական Ոստիկանությունը ուղեկցեց հեծանվավազքը եւ ապահովեց մասնակիցների անվտանգությունը։

«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վահան Խորխոռունին եւ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին եւ անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:

Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:

Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109մլն դրամ: «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունը առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25 մլն դրամը կուղղվի Պաշտպանության նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվեց, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ