News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վերջին երկու օրերին կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։

«Մոտ 10-12 ընտանիք են, վերջին 2 օրվա ընթացքում է վիրուսը ախտորոշվել։ Շփման շրջանակը դեռ պարզ չէ։ Նրանց մեջ քրոնիկ հիվանդություն ունեցողներ եւ երեխաներ չկան, բոլորը միջին տարիքի են, մոտավորապես 30-55 տարեկան»,- ասաց նա։

Հարցին, թե այս պահին համայնքում ի՞նչ վիճակ է, սովորաբար նման բռնկման դեպքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում, որպեսզի ավելի խիստ հսկողություն իրականացվի, Գեւորգյանը պատասխանեց․ «Կարիք չկա, բոլորը գնացել, իրենց տներում մեկուսացել են։ Մարզպետարանի հետ էլ քննարկումներ են ընթանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան
Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների...
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից…
Իտալիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության երկարաձգումը հուլիսի 31-ից հետո
Արտակարգ դրությունը երկարաձգելու հեռանկարը նշանակում է, որ Իտալիան կարող է «շարունակել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար համար․․․
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության...
ԱՀԿ փորձագետները մեկնում են Պեկին՝ կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը սկսելու համար
Կենդանիների գծով մեկ փորձագետ եւ մեկ համաճարակաբան կաշխատեն՝ պարզելու ապագա առաքելության «շրջանակը եւ ոլորտը», որը պետք է պարզի, թե ինչպես է վիրուսը կենդանիներից մարդկանց փոխանցվում․․․
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146-ի
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը…