News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երաժիշտ, թավջութակահար Սուրեն Բագրատունին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում արձագանքելն է հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ֆեյսբուքյան լայվին, որտեղ վերջինս անդրադարձել էր կորոնավիրուսի հանդեպ հայ ժողովրդի անտարբերության խնդրին: Նա նշել էր, որ կարակտինից դուրս գալով, տեսել է, թե մարդիկ որքան անտարբեր են վերաբերվում կորոնավիրուսին, որ օրական 450 դեպքը աղետ է: Հախնազարյանը հայտարարել էր, որ ամաչում է այդ ամենի համար եւ որ «հայ ժողովուրդը մնում է հայ»:

Այս առնչությամբ Սուրեն Բագրատունին նախ նշել է, որ ռուսերեն է խոսում, քանի որ շատերը հայեր հայերեն չգիտեն, ապա շարունակել. «Ես շատ վշտացա՝ լսելով Նարեկ Հախնազարյանին: Ընդ որում ոչ միայն լսածից, այլ նաեւ տոնից, որով դա ասվել է: Ընդհանրապես այդ թեման չպետք է առնչվի արտիստի, ջութակահարի, երաժիշտի շահերին: Ասել, որ կառավարությունն ամեն ինչ արել է, իսկ այ ժողովուրդը… վատ բառեր օգտագործել: Նման բառեր սեփական ժողովրդի մասին ասելը մեղք է, չի կարելի: Պետք է հասկանալ եւ զգալ սեփական ժողովրդին:

Ես էլ շատ վաղուց եմ հեռացել Հայաստանից, 18 տարեկան էի, բայց ես շատ սիրում եմ Հայաստանը, հայերին, եւ կօգնեմ երբ կկարողանամ եւ ինչով կկարողանամ:

Նման բաներ ասելուց առաջ լավ մտածիր, չի կարելի: Ժողովուրդը մեղավոր չէ:

Ես անձամբ կարծում եմ, որ վարչապետը չպետք է իր վրա վերցներ Աստծո դերը, այլ վստահեր համապատասխան ծառայություններին, իսկ համապատասխան ծառայությունները պետք է կոմպետենտ լինեին:  Հիմա ինչ-որ տեղ ինչ-որ բան չի աշխատում, այստեղ ի՞նչ կապ ունի ժղովուրդը:

Իմ ու քո համար 300-400 դրամը մեծ փող չէ, բայց Հայաստանում ապրող մարդկանց համար, որոնք երբեմն չեն կարողանում հաց գնել ուի կերակրել երեխաներին, դա փող է:

Նույն դիմակները, որոնց վրա գրված է, որ չեն պաշտպանում կորոնավիրուսից, բայց հարցը դա չէ, կարելի էր ավելի լավ լեզու, ավելի լավ արտահայտություններ ընտրել սեփական ժողովրդին դիմելու համար:

Մի մոռացիր որտեղից ես դու, ով ես դու եւ այդպես ժողովրդի հետ մի խոսիր, նաեւ ժողովրդի մասին այդպես մի խոսիր, չի կարելի: Դա շատ վիրավորական է:

Ես ցանկանում եմ, որ այս ամենը մնա հետեւում, որ հայ ժողովուրդը, այդ թվում ես ու դու, Նարեկ, բարգավաճի եւ անի ամեն ինչ ի բարօրություն այդ ֆանտաստիկ երկրի, որը 100 անգամ լավն է ցանկացած Շվեյցարիայից եւ ցանկացած Ավստրիայից»:

«Ժողովուրդ, հավաքվեք, սթափվեք։ 450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է». Նարեկ Հախնազարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ