News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ կոչ անել, որ դադարացվեն դիմակի շուրջ բոլոր շահարկումները եւ ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, որովհետեւ իրավիճակը շատ լուրջ է եւ գնալով լրջանում է: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ասել նաեւ, որ անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է: Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաեւ տնային պայմաններում: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ շատ կարեւոր է դիմակի որակյալ կրումը, այսինքն դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն եւ լվացվեն:

«Ասենք երբեք խոսակցություն չի լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար տեսողություն ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն: Նման քննարկում չի լինում, որ օճառը թանկ է եւ մարդիկ պետք է չլվացվեն: Կամ ոչ մեկը չի ասում՝ վարսավիրի ծառայությունները թանկ են, եկեք չհարդարենք մեր մազերը, որպեսզի գումար խնայենք: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ երբ ասում եմ, որ վարակի աղբյուրներն ամենուր են, սա նշանակում է, որ բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են: Մեզնից որեւէ մեկը չգիտի՝ ինքը վարակակիր է, թե ոչ:

Ինչ վերաբերում է դիմակների արդյունավետությանը, այսօր աշխարհը դեռեւս չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Փորձով ապացուցվել է դիմակների արդյունավետությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ այդ վարակը չի անցնի: Մեր գնահատմամբ 90-958 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի անցնի»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ