News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ստեղծված իրավիճակի պատճառով արդեն մի քանի ամիս չեմ աշխատում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հանդիսավար, պրոդյուսեր Էդգար Կիրակոսյանը։

«Մարտի 15-ին վերջին աշխատանքս է եղել, 16-ից արդեն չենք աշխատել մինչեւ այսօր»,– ասաց նա։

Էդգար Կիրակոսյանի խոսքով՝ իր եկամտի հիմնական աղբյուրը հանդիսություններն են։

«Հակաճգնաժամային օգնության ծրագրերից օգտվել եմ։ Երկու անչափահաս երեխա ունեմ, 53000 դրամի չափով գումար եմ ստացել։ Միկերպ գոյատևում ենք»,– ասաց նա։

Հանդիսավարը կարծում է, որ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու դեպքում կարելի է թույլատրել փոքրաթիվ մասնակիցներով խնջույքները ռեստորաններում։

«Մենք խնդրեցինք կառավարությանը, որ հնարավորություն տան թեկուզ փոքր քանակով առիթներ տեղի ունենան։ Այսօր շատ մարդիկ ինձ զանգում են նույնիսկ, հարցնում են՝ նորություն չկա՞, մենք ուզում ենք ամուսնանալ եւ այլն։ Եվ մենք էլ չենք կարողանում պատասխան տալ։ Բացօթյա տարածքներն են աշխատում, հարսանիք անողն էլ չի պատկերացնում բացօթյայում խնջույքը»,– ասաց նա։

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կարանտինի հայտարարելուց մինչև օրս չի աշխատել։ Պետության աջակցության ծրագրերից նա չի օգտվել։ Արսեն մտածում է գործունեության ոլորտը փոխելու մասին։

«Ոչ հարսանյաց սրահներն են բաց, ոչ համերգասրահները։ Տուժեցին բոլորը, բայց ամենաշատը տուժեցին երաժիշտները, երգիչները, դերասանները, պարուհիները։ Բոլոր տեղերը բացվել են, բայց հարսանյաց սրահները եւ նման վայրերը չեն բացվել, չնայած իմ կարծիքով կան ավելի վտանգավոր տեղեր, այնպես չի, որ միայն կարող են վարակվել համերգասրահում կամ հարսանյաց սրահում։ Մեկ-մեկ որ դուրս էի գալիս, ինձ թվում էր՝ մենակ ես եմ կարատին պահողը իրենց մեջ՝ դիմակով, ձեռնոցներով։ Հատկապես գյուղերում, իմ կարծիքով չեն պահում կարանտինը ու վատը նա է, որ չեն էլ հավատում, երեւի 70 տոկոսը չի հավատում։ Ամեն դեպքում, գնալով ավելի վատանում է, քան լավանում»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ