News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Առաջին Հանրպետության օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր:  Այս տարի կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։ Բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր են այցելում առանձին-առանձին եւ դիմակով: Հուշահամալիր են այցելել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար,  ֆեյսբուքում դժգոհել է «ԼՀԿ» ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով, որ քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցչով   հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին։  NEWS.am-ի զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն ասել է, թե չի հասկանում՝ո՞րն է Էդմոն Մարուքյանի  գրառման  իրական նպատակը։  Ըստ նրա՝ Մարուքյանը կարող էր նախապես դիմել պարետատուն եւ պարետատունը կքննարկեր եւ եթե նպատակահարմար գտներ՝ կթողներ այցելել:

Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների:

Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին  ծաղկեպսակ է դրվել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Տեղեկությունները՝  նախկին նախագահների Ֆեյսբուքյան էջից են։

Առաջին Հանրապետության օրվա առթիվ իր պատգամում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը զուգահեռներ է անցկացրել 1918 թվականի եւ մեր օրերի միջեւ, ահազանգել Հայաստանում ներքին բաժանարար գծերի անթույլատրելիության մասին։ Կիլիկիո Հայոց տան վեհափառը շեշտել է, որ պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, այլ շարունակվող ընթացք, եւ  վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։

1918-20 թվականների եւ 2018-20 թվականների մեջ ընդհանրություններ ու սիմվոլիկա է նկատել նաեւ   նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին, գրել է Գասպարյանը եւ ամփոփել․ Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...

Անցնող մեկ օրում կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 15 մարդ: Այսօր առավոտվա դրությամբ վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 8216-ի:  Մահացածների ընդհանուր թիվը 113 է:

Այս պահին բուժվում է 4772 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 3287 է, անցած մեկ օրում 32 պացիենտ է ապաքինվել: 15 մահացածներից  ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է՝ պացիենտներից  271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր: Արհեստական շնչառության սարքին միացված է 18 մարդ:

Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը  շարունակում է լարվել,   պրետատան նիստին հաջորդած ճեպազրույցում նշել է վարչապետ  Փաշինյանը,  նաեւ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին: Նրա խոսքով՝   վերլուծությունը ցույց է տվել, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ելքը վարչապետը համարել է  դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը։

Գիշերը 1-ն անց 22-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, թե օդանավակայանում ռումբ է տեղադրված: Շտապ «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ, նաև շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, սակրավորներ և կինոլոգներ:

Ավելի ուշ պարզվել է, որ «Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:  Մինչեւ այդ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի աշխատակիցներին։ Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջների չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պապա-ֆուդ» պանդոկում։ Հրդեհը մարվել է 4-ն անց 5 րոպեին։

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70  քաղաքացիներ, այսօր կեսօրին կառավարության տրամադրած 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան։ Տեղափոխումը կատարվել է բացառության կարգով, քանի որ Վերին Լարսով օտարերկրացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է:

Ստամբուլի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից անհայտ անձը խաչը պոկել եւ նետել է գետին։   Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանին խաչի վայր ընկած լինելու մասին ահազանգել է Քուզգունջուքի թաղապետը։  Այվազյանը գնացել է եկեղեցի եւ ձեռք բերել  անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, որը փոխանցվել է ոստիկանությանը։  Զազրելի արարքին անդրադարձել է Կարո Փայլանը ։

Մայիսի 29-ին Հայաստանի որոշ շրջաններում օրվա երկրորդ կեսին  սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ,  քամու ուժգնացում։ Երեւանում տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +31 +33:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ