News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուանդայի գերագույն դատարանը նախկին քաղաքապետին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 1994թ․ ցեղասպանության մեջ նրա դերի համար, որի հետեւանքով նրա քաղաքում սպանվել էին մոտ 25 000 էթնիկ թութսիներ։

Լադիսլաս Նտագանզվան գլխավոր մեղադրյալներից մեկն է՝ այն բանի համար, որ կարեւոր դեր է խաղացել մոտ 800 000 մարդու, հիմնականում՝ թութսիների, ինչպես նաեւ խուտուների սպանության մեջ։ Նա 2015թ․ ձերբակալվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, հայտնում է AFP-ը։

Նտագանզվան մեղադրվել է «հազարավոր թութսիների հանդեպ հաշվեհարդարի» կազմակերպման մեջ, որը պատժվում է Միջազգային քրեական տրիբունալի՝ ՄԱԿ-ի կողմից աջակցվող մեխանիզմով։ Նա նաեւ ենթադրաբար կազմակերպել է շատ կանանց բռնաբարությունները։

Դատարանը վճռել է, որ Նյակիձուի նախկին քաղաքապետը անձամբ է ղեկավարել թութսիների խաղաղ բնակչության սպանությունները, այդ թվում՝ եկեղեցու վրա հարձակման միջոցով, որտեղ թաքնվել էին մարդիկ։

Դատավճիռը ողջունել են ցեղասպանությունը վերապրածները, ինչպիսին է Ռուտայսիր Մասենգոն, որը կորցրել է իր ընտանիքի վեց անդամներին։ «Նտագանզվան առաջնորդ էր, եւ այդպիսի առաջնորդները, ինչպիսին նա է, կարող էին դադարեցնել ցեղասպանությունը, եթե ուզենային։ Դրա փոխարեն նա բնակիչներին զենք էր տալիս, որպեսզի նրանք սպանեն իրենց եղբայրներին»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ