News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգությամբ ասորի Իոսիֆով Կնյազը, որ երեք երեխաների եւ կնոջ հետ ապրում է Գյումրու  Բուլվարային թաղամասի ռադիոգործարանային  հանրակացարանի վթարային շենքում, օգնության կարիք ունի։

Բնակարանը, որտեղ ապրում է ընտանիքը, անբարվոք վիճակում է, քանդված առաստաղի որոշ հատվածներ ծածկել են կտորով, անձրևաջրերից պաշտպանվելու համար դույլեր դրել տան անկյուններում։ Բնակարանային վատ պայմաններից ամուսինները առողջական խնդիրներ են ձեռք բերել, Կնյազը որոշ ժամանակ առաջ ստիպված է եղել վարկ վերցնել՝ բուժում ստանալու համար։

«Ոտքերի խրոնիկ վարիկոզ և սիրտ-անոթային հիվանդություննե ունեմ։ Վարկեր վերցրի, Երեւանում  պառկեցի  հիվանդանոց, բայց այդ գումարները սպառվեցին, բուժումս մնաց կիսատ․վիրահատության պետք  է ենթարկվեի, բայց քանի որ միջոց այլեւս չունեի, վերադարձա տուն, հիմա օրօրի  առողջական խնդիրներիս  հետ ավելանում են նաև վարկային տոկոսները»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա։

Կնյազի ավագ որդին, որը 16 տարեկան է, այս պահին գտնվում է հոգեբուժարանի հսկողության տակ, նրա բուժումը կազմակերպելու համար գումար չունեն։ Դուստրը նույնպես առողջական խնդիրներ ունի։ Կնյազն ինքը աշխատել չի կարողանում, ամսական բյուջեն գոյանում է միայն երեխաների նպաստից ու կնոջ սեզոնային աշխատանքից, որը բավականացնում է միայն սննդին և կոմունալ ծախսերին։ Օրեցօր վատթարացող բնակարանային պայմաններից ստիպված ամուսիններն իրենց երեխաներին որոշ ժամանակ հանձնել են հարազատներից մեկի խնամքին։

Ամուսինները պատմում են, որ տարիներ առաջ «Հայաստան Համահայկական»  հիմնադրամը  փորձել է  բարերարների շնորհիվ վերակառուցել շենքը, սակայն պարզվել է, որ դրա հիմքերը գտնվում են  ջրի մեջ  և ամբողջությամբ քայքայված են, ինչ արդյունքում էլ   ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Տպել
Ամենաշատ