News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա տղան հանկարծամահ է եղել, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խաղի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում
Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից տեղեկատվություն ստանալ...
Ֆրանսիացի մանկապիղծին Ինդոնեզիայում մահապատիժ է սպառնում
Աբելլոյին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, եթե նա մեղավոր ճանաչվի երեխաների պաշտպանության մասին ինդոնեզական օրենքներով․․․
Հնդկաստանում ձերբակալվել է երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը
Դուբեյին մեղադրանք է առաջադրվել 60 քրեական հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանության, առեւանգման, շորթման եւ անկարգությունների․․․
«Հրապարակ». Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով
Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին»...
Երեւանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից…
Կորոնավիրուսից մահացած կնոջ մատանին կորել է, դուստրը պնդում է՝ հիվանդանոցում են գողացել.Tert.am
Երբ իմացանք մահացել է՝ գնացինք հիվանդանոց, երբ վերակենդանացման բաժնի աշխատողն իրերը բերեց, պայուսակում․․․