News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Քննարկմանը մասնակցել են  տվյալագետներ, համաճարակաբաններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը,  ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ։ Տեսակապով միացել են մասնագետներ նաև տարբեր երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպության ներկայացացիչներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մասնակիցները քննարկել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ այս պահին եղած տվյալները, կիրառվող ուղեցույցների արդյունավետությունը, կառավարման ընտրված մոդելը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիտարկումները:

Անդրադարձ է կատարվել համավարակի ընթացքում սուտ և կեղծ լուրերի տարածմանը, ինչն ըստ մասնագետների վտանգում է հանրության վստահությունը հիվանդության նկատմամբ, ինչպես նաև վնասում է պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: 

Բացի այդ, քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ նման իրավիճակում անհրաժեշտ է միջգերատեսչական սերտ համագործակցություն և համակարգված մոտեցում:

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կանխատեսումներին պետք է վերաբերվել շատ լուրջ և դեպքերի աճին զուգընթաց շարունակել սահմանափակող միջոցառումները և թեստավորման գործընթացը:

Նախարար Արսեն Թորոսյանը լսել է բոլոր տեսակետները, նշել, որ բարձրացած հարցերը կպահվեն ուշադրության կենտրոնում, և հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում 100 հազար մարդու հաշվարկով հաստատված է կորոնավիրուսի 994 դեպք
Այդ տվյալները ներկայացվել են «Sputnik Բլիժնեե Զարուբեժյե»-ի Տելեգրամ-ալիքի ինֆոգրաֆիկում․․․
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 27 նոր դեպք, 19 հոգի առողջացել է․ Գնել Սանոսյան
մարզպետ Գնել Սանոսյանը...
Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված…
ԱՄՀ-ի ղեկավարն օգտագործում է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ արձագանքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
«Մենք հատկապես մտահոգված ենք նրանով, որ ճգնաժամը սպառնում է վերջին տարիներին զարգացման ոլորտում կարեւոր ձեռքբերումներին»,-հավելել է նա․․․
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 500 մլրդ եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման հարցով Գերմանիայի ծրագրերին
Համավարակի հետեւանքով աշխատաշուկան հայտնվել է «աննախադեպ ճգնաժամի մեջ»․ ԱՄԿ-ի ղեկավար
Համաշխարհային առաջնորդները կոչ են արել միասնական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարում․․․