News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կապանում մայիսի 24-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից 20-ի վերաբերյալ, մայիսի 27-ի դրությամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություն է կազմվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում էին Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի էին ենթարկել։ Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն էին, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ էին բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ Հավաքվածները պահանջում էին, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում էին, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեխաները գնացել են իրենց անսունների հետեւից ու չեն եկել. մանրամասներ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Չենք կարողանում հասկանալ` ոնց են խեղդվել, նրանց շորերը…
Դալար գյուղում BMW մակնիշի մեքենան այրվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը եւ հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած…
Եգիպտոսը բժիշկների է ձերբակալել՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ տարածելու համար
Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ․․․
Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի...
37-ամյա կինը տնտեսական խանութում հեռախոս էր գողացել. քրեական հետախույզների բացահայտումը
Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ հունիսի 30-ին անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, տնտեսական...