News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Հյուսիսային Կորեայի ավելի քան 20 քաղաքացիների մեղադրել է առնվազն 2,5 միլիարդ դոլարի ապօրինի վճարումների մեջ, որոնք կապված են երկրի միջուկային ծրագրի եւ հրթիռային ծրագրի հետ, հայտնում է AP-ը:

Այս գործը համարվում է Հյուսիսային Կորեայի դեմ երբեւէ հարուցված քրեական-դատավարական ամենամեծ  հայցը:

33 մեղադրյալների թվում են Հյուսիսային Կորեայի պետական Foreign Trade Bank-ի ղեկավարները։ Բանկի դեմ 2013-ին պատժամիջոցներ էին կիրառվել, եւ այն հանվել էր ԱՄՆ ֆինանսական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բանկի պաշտոնյաները ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թաիլանդում, Ռուսաստանում եւ Քուվեյթում, ստեղծել են մասնաճյուղեր, եւ ավելի քան 250 կեղծ ընկերությունների օգտագործման միջոցով դոլարային վճարումներեն կատարել՝ երկրի միջուկային ծրագիրը խթանելու համար: Ամբաստանյալներից հինգը Չինաստանի քաղաքացիներ են, որոնք մասնաճյուղեր են ղեկավարել Չինաստանում կամ Լիբիայում:

«Այս մեղադրական եզրակացությամբ Միացյալ Նահանգները հայտարարել է ԱՄՆ ֆինանսական համակարգին անօրինական հասանելիություն ունենալու եւ ապօրինի գործողություններից ստացվող միջոցների օգտագործման Հյուսիսային Կորեայի ծրագրերը խոչընդոտելու իր վճռականության մասին»,- ասել է ԱՄՆ դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ